Թուխմանուկի ոսկու հանքավայրից տարբեր խողովակերով տարածվում են ոսկու հանույթին ուղեկցող, ծանր եւ էկոտոքսիկ տարրեր` As, Sb, Pb, Cd, Cu , Mn, V, Cr, Co, Ni, Zn, Sn, Bi, որոնք կուտակվում են Արագածոտնի մարզի Մելիք գյուղ, Ռյա Թազա եւ Միրաք գյուղերի ու այլ հարակից հողատարածքներիում, Հալավար ու Քասաղ գետերի հատակային նստվածքների մեջ: Այս մասին, ըստ «Էկոլուրի», նշված է «Թուխմանուկի հանքավայրի գոտու հողերի եւ գետերի հատակային նստվածքների էկոքիմիական վերլուծություն» աշխատության մեջ, որը «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի պատվերով իրականացրել է «Հայէկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սեյրան Մինասյանը:

Հիշեցնենք, որ Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործում է «ՄեգոԳոլդ» ՍՊԸ –ն: