Կայանալիք նախագահական ընտրություններում ադրբեջաբցի կանայք կսատարեն գործող նախագահ Իլհամ Ալիեւի թեկնածությունը: Այս մասին հայտարարվել է Բաքվում կայացած Ադրբեջանի կանանց IV համագումարի ընթացքում:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ընտանիքի, կանանց եւ երեխաների խնդիրներով պետկոմիտեի նախագահ Հիջրան Հուսեյնովան համագումարի ժամանակ իր ելույթում ընդգծել է, որ Ադրբեջանի բոլոր շրջաններից բազմաթիվ կանայք իրենց դիմումներում ընդգծել են կայանալիք ընտրություններում իրենց ակտիվ մասնակցության դերը: Նրա խոսքով` կարեւորագույն խնդիրներից է կին-ընտրողների ակտիվ մասնակցությունը. «Հունիսի 7-ին «Ենի Ազերբայջանի» 5-րդ համագումարի ընթացքում ընտրվել է «Ուժեղ առաջնորդ, ուժեղ Ադրբեջան» կարգախոսը»: Մենք` կանայք, պետք է հարց տանք մեզ` ի՞նչ երկրում, ի՞նչ պետությունում ենք մենք ցանկանում ապրել:  Բնականաբար, ժամանակակից, աշխարհիկ, մշտապես զարգացող երկրում: Իսկ նման պետությունը կարող է ղեկավարել միայն ուժեղ առաջնորդ: Նման առաջնորդ է մեր երկրի գործող նախագահ Իլհամ Ալիեւը: Մենք համոզված ենք, որ բոլոր ադրբեջանցի կանայք ճիշտ ընտրություն կանեն: Մենք բոլորս կքվեարկենք կայունության, դինամիկ զարգացման, վստահ ապագայի համար»:

Նշենք, ո Իլհամ Ալիեւին սատարելու մասին արդեն շտապել են հայտարարել ադրբեջանական հասարակության տարբեր խավի ներկայացուցիչներ, այդ թվում` անձինք, ովքեր բանտում են: