Հունիսի 13-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում  ահազանգ է ստացվել, որ «Ֆորդ-Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենան  Վահագնի գյուղից ապօրինի փայտանյութ է տեղափոխում:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը Փամբակ գյուղի վարչական տարածքից, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով,   բերման է ենթարկել 34-ամյա Մկրտիչ Ս.-ին` «Ֆորդ-Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենայով, բեռնված 1,.5 խմ փայտանյութով, ինչի  համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Մկրտիչ Ս.-ն բացատրություն է տվել, որ  փայտանյութը սղոցով ապօրինի հատել է Վահագնի գյուղին հարակից անտառից:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Կատարվում է հետաքննություն: