Հունիսի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երեւանի Աճառյան եւ Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» եւ «ՎԱԶ-211200» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե «Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























