Հունիսի 13-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Ձորք թաղամասի թիվ 6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի եւ տեղափոխել նրան հիվանդանոց, այնուհետեւ ներկայացել ոստիկանության Կապանի բաժին:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























