Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է սահմանել ստանդարտ չափորոշիչներ պետական գերատեսչությունների պաշտոնական կայքէջերի համար: Այս միջոցառումը ներառվել է նաեւ «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնության շրջանակներում ՀՀ գործողությունների ծրագրի մեջ:  

Սահմանվելու են որոշակի պահանջներ պետական հիմնարկների համար (ինչ պարտադիր բովանդակություն պետք է ունենան կայքերը, ինչ պարբերականությամբ պետք է թարմացվեն դրանք եւ այլն):

Ներկայում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն ուսումնասիրում է նախագծի ֆինանսական գնահատականը: Նախագիծը կֆինանսավորվի պետական բյուջեից: