Հունիսի 14-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստ, որը վարել է Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ-ից հայտնում են, որ նիստում հաստատվել են կուսակցության անդամավճարի չափը, անդամագրման եւ անդամների հաշվառման կարգերը:

Քննարկվել են նաեւ ընթացիկ քաղաքական իրավիճակը եւ Կոնգրեսի հետագա անելիքները: Նիստում ելույթ է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանը: