Այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 107 թաղամասի թիվ 219 տան խոհանոցում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք:




























