Այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 14.37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Օրբելի փողոցի թիվ 57 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք:




























