Հունիսի 14-ին, ժամը 11.02-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին բեռնատար է շրջվել. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «ԳԱԶ-53» մակնիշի 09 ՍՍ 937 համարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված եւ վարորդ Մ. Չոլոյանին ցուցաբերել առաջին բուժօգնություն: