Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ՝ հունիսի 12-ին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երգչախմբի հանդերձասրահից գողություն է կատարվել:

Ամենայն հավանականությամբ համերգից հետո, երբ երգչախումբը վերադարձել է հանդերձասրահ, նկատել են, որ բոլորի պայուսակներից անհետացել են դրամապանակները, ինչպես նաեւ այլ թանկարժեք իրեր: Անմիջապես դիմել են ոստիկանություն, սակայն դեռ չի բացահայտվել, թե ով է հափշտակել դրամապանակները:

Ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում, հաստատելով տեղի ունեցածը, ասել են, որ դեռ չի պարզվել գողություն կատարողների ինքնությունը: