Հայաստանի մշակույթի նախարարությունը, ի գիտություն իրավաբանական անձանց, հայտնում է, որ սկսում է 2014 թ.` պետական աջակցություն «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրի ցանկի ձեւավորումը: Պետական աջակցություն տրամադրվում է մամուլի հետեւյալ տեսակներին`

-  մշակութային մամուլ

-  ազգային փոքրամասնությունների լեզվով լույս տեսնող մամուլ

-  մարզային մամուլ

-  սպորտային մամուլ

-  այլ մամուլ

Մամուլի հրատարակմանը աջակցություն տրամադրվում է, եթե.

-  թերթը կամ ամսագիրը, առնվազն վերջին երկու տարում հրատարակվել է պարբերաբար,

-  թերթը հրատարակվում է տարին առնվազն 12 համարով, իսկ ամսագիրը՝  4:

Հայտերը քննարկվում են եւ դրանց վերաբերյալ որոշումը կայացվում է ՀՀ մշակույթի նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի N 791-Ա հրամանով հաստատված «Ոչ պետական մամուլին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի տրամադրման» կարգի համաձայն:

Հայտերի ներկայացման կարգը`

Հայտատուն մամուլի հրատարակման պետական աջակցման համար ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող համապատասխան ստորաբաժանումում լրացնում է հայտ, որին կցվում է իր հրատարակած մամուլի վերջին երկու համարը եւ տարեկան ծախսերի նախահաշիվը: Հայտերի ներկայացման վերջին ժամկետն է 2013 թ. հուլիսի 10-ը:

ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներն են` հասցեն՝ Երեւան, Իսահակյան 28, հեռ.` 528670, 528600: Ծանուցման պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաեւ ժամկետանց հայտերը չեն քննարկվում: