Այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 17.48-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 7 ավտոտնակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Եղվարդ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք: