Հունիսի 14-ին, ժամը 21.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հ. Հովհաննիսյան փողոցի թիվ 26ա շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.35-ին, մարվել՝ 21.41-ին:
Այրվել են Ա. Պողոսյանին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի 32 ՍԼ 105 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի էլ. լարերը:




























