Հունիսի 14-ին, ժամը 19.16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Իսակովի փողոցի թիվ 21 տան դիմաց ամբողջությամբ այրվել է Ա. Կարապետյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 12 ՏՕ 987 համարանիշի ավտոմեքենայի սրահը:




























