Հունիսի 14-ին, ժամը 11.40-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Ապարան ճանապարհի 34-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Ապարանի բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: