Հունիսի 14-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես-Բենց C-240» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Գրիգոր Լուսավորչի եւ Զաքյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 73-ամյա մի թոշակառուի:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























