Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 14-ին, ժամը 17.30-ին, մի կին ներկայացել է Ավանի բաժանմունք եւ կամավոր հանձնել ինքնաձիգի 153 փամփուշտ, «Ռ-5» գրառմամբ նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի պահունակ, գլանաձեւ 2 լուսարձակ, մեկնարկային ատրճանակ:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայրը հայտնել, որ 1991 թ.-ին Գորիսի շրջանում մարտական գործողությունների ժամանակ զոհված որդուն պատկանող զենք-զինամթերքը հայտնաբերել է իրենց ավտոտնակում, իրերը վերադասավորելու ժամանակ:

 Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 Կատարվում է հետաքննություն: