Հունիսի 14-ին, ժամը 22.30-ին, «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Տիչինայի փողոցի թիվ 141 տան դիմաց կորցրել է կառավարումը եւ բախվելով ճամփեզրի եզրաքարերին՝ շրջվել:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























