Հունիսի 14-ին, ժամը 19.00-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատարը Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 27 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 49-ամյա մի տղամարդու:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: