Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 14-ին, ժամը 15.45-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ում ահազանգ է ստացվել, որ Մարգարյան փողոցի թիվ 45 շենքի դիմաց՝ տակառիկի մեջ, զենք է թողնում:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» ինքնաձիգ` 2 պահունակով եւ 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























