Հունիսի 14-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Խոզնավար-Խնածախ ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ գլորվել ձորը:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























