Ոստիկանության Մալաթիայի բաժնի Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 14-ին, ժամը 21.30-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ում ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի կամուրջի մոտ՝ քարերի տակ, զենք է թողնում:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են սպիտակ պարկ, որի մեջ եղել է չպարզված տեսակի ինքնաձիգ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























