Այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 14.41-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի Թումանյան փողոցի թիվ 10 տան բակում նկատվել օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները ժամը 15.15-ին հայտնաբերել եւ անվտանգ տարածք են տեղափոխել օձին: