2006 թվականից ի վեր առաջին անգամ վերսկսվել է վրացական գինիների արտահանումը Ռուսաստան: Այսօր՝ հունիսի 15-ին, գինիների առաջին խմբաքանակը (30 հազար շիշ) հատել է ռուս-վարցական սահմանը: «Դուգլաձեեբիս գվինիս կոմպանիա» ընկերության կողմից արտադրված գինիները Մոսկվա կվասնեն հունիսի 16-ին:

Սպասվում է նաեւ, որ հունիսի 15-ին Մոսկվա կհասնի վրացական կոնյակների առաջին խմբաքանակը (21 հազար շիշ), որն արտադրել է «Կախեթիս տրադիցիուլի մեգվինեոբա» ընկերությունը:

Ընդհանուր առմամբ, 2013-ի ընթացքում, ալկոհոլային խմիչքներ արտադրող վրացական ընկերությունները Ռուսաստան կարտահանեն 10 մլն շիշ գինի եւ կոնյակ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: