Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նագաշյան մանուկների  տուն» երեխաների  աջակցության  կենտրոնում  տեղի է ունեցել «Մենք  ենք  մեր  երկրի  ապագան» խորագրով մշակութային  միջոցառում եւ ինտելեկտուալ վիկտորինա:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կենտրոնի սաները երաժշտական եւ պարային կատարումներով ողջունել են հանդիսատեսին ու ինտելեկտուալ հարցերի միջոցով ցուցադրել իրենց գիտելիքները:

Միջոցառման շրջանակում կենտրոնի սաներն ավելի լավ Երեւան ունենալու իրենց առաջարկություններն են ներկայացրել քաղաքապետարանի ներկայացուցիչներին:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետարանի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները հուշանվերներ են հանձնել կենտրոնի սաներին: