Ադնբեջանն օգտագործվում է որպես դաղստանցի եւ բահրեյնցի սիրո քրմուհիների տեղափոխման կետ:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանկան «Էխո» պարբերակնը, օրերս Աստրախանում դատապարտվել են 40-ամյա Զաիրա Մահոմեդովան եւ 24-ամյա Մուրադ Աբդուլատիպով: Դատարանը հաստատել է, որ խումբը 2011թ-ից սկսած զբաղվել անլեգալ բիզնեսով: Մահոմեդովայի մոտ վեց աղջիկ է աշխատել, որոնք ինտիմ ծառայություններ են մատուցել Աստրախանի սաունաներում:
Անցած տարի նրանք որոշվել են միջազգային ասպարեզ դուրս գալ միջազգային ասպարեզ: Մահոմեդովան իր գործընկերոջն առաջարկել է աղջիկներ գտել Բահրեյնում վաճառելու համար: 20 – 25 տարեկան երեք աստրախանցի աղջիկներ համաձայնել են գումարի դիմաց մարմնավաճառությամբ զբաղվել, իսկ կավատները որոշել են «կենդանի ապրանքը» Բահրեյն տեղափոխել Ադրբեջանով եւ Թուրքիայով:
Բահրեյնից ստրկության վաճառված աղջիկներին հաջողվել է փախչել: Հարուցվել է քրեական գործ: Մահոմեդովան եւ Աբդուլատիպով դատապարտվել են համապատասխանաբար ինը եւ 8,5 տարվա ազատազրկման:




























