Այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 19-րդ կմ-ում ավտոմեքենայի մեջ նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ժամը 16.49-ին փրկարարները օձին հայտնաբերել եւ տեղափոխել են անվտանգ տարածք: