Այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 19.06-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում Նոր թաղամասի 7-րդ փողոցում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն հրդեհի բռնկումով: Կա 3 տուժած:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տուժածները տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Մասիս քաղաքի բժշկական կենտրոն:

Կտրվի  լրացուցիչ տեղեկություն: