Միջերկրական ծովում հսկա ալիքը ծածկել է «Լուի Մեջեսթի» զբոսանավը։
Նավը փոթորկի մեջ հայտնվել է Իսպանիայի ափերից հյուսիս-արեւելք գտնվող Լիոնի ծովածոցում։ Մի քանի մետրի հասնող ալիքներից մեկը ջարդել է հինգերորդ տախտակամածի ապակիները։ Արդյունքում մի քանի ուղեւորներ վնասվածքներ են ստացել, իսկ նրանցից երկուսը արյուն կորցնելու հետեւանքով մահացել են, հայտնում է BBC Russia-ն։
Նավի վրա եղել է 1350 ուղեւոր եւ անձնակազմի 580 անդամ։ Իսպանական նավահանգիստ հասնելուն պես նավին դիմավորել են բժիշկները եւ ոստիկանությունը։



























