«Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես երկուսս ուզում էինք: Ես եւ նա: Եսը ես եմ, իսկ նա` հանդիսատեսը»: Հենց նման խոսքերով բնորոշոց իր երեւանյան համերգը հայտնի երգիծաբան եւ հումորիստ Միխայիլ Ժվանեցկին համերգից հետո լրագրողների ետ հանդիպմանը:
Հայ հանդիսականն ու Հայաստանը հաճելիորեն զարմացրել են հումորիստին: «Ինձ, չգիտես ինչու, թվում էր, թե Երեւանում ռուսերենի իմացությունն ավելի վատ վիճակում է, քան Թբիլիսիում: Ես սկզբից շատ արագ էի սկսել, սակայն հետո սկսեցի խոսել դանդաղ, եւ ամեն ինչ հունի մեջ ընկավ: Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես երկուսս ուզում էինք: Ես եւ նա: Եսը ես եմ, իսկ նա` հանդիսատեսը»,- ասել է տպավորված արտիստը:
Նրան զարմացրել է նաեւ ժողովրդի աշխատասիրությունը. «Ես շատ ուրախ եմ, որ հըայտնվեցի այստեղ: Ձեր եւ քաղաքն է հրաշալի, եւ քարը: Ինձ զարմացնում է այստեղի մարդկանց աշխատասիրությունը, որոնք նույնիսկ մրգերն ու բանջարեղենը ստիպված են քամել քարից: Դա շատ բարդ է»:
Հարցին, թե ինչու 25 տարի չէր այցելել Հայաստան, Ժվանեցկին պատասխանել է, որ չեն հրավիրել: «Եթե ժողովրդական դիվանագիտության առաքելությունը չլիներ, հավանաբար այս անգամ էլ չէի գա: Իսկ նման դահլիճի համար կարելի է շատ բան տալ»,- ամփոփել է Ժվանեցկին:




























