Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 07:40-ի սահմաններում ԱԻՆ մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երեւան 7-րդ կմ ավտոճանապարհին` տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2108» մակնիշի 17 ՏԼ 693 եւ ուղեւորատար Ford Tranzit ՍՏT 143 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել գազատարին:
Վթարի հետեւանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, այնուհետ Երեւան: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները եւ հարեւանությանմբ գտնվող վագոն տնակի սեփականատերերը: Դեպքի վայրում աշխատում են Արագածոտնի մարզի ոստիկաններն ու փրկարարները:
Մանրամասները`առաջիկայում:




























