Հունիսի 16-ին, ժամը 09.00-ին վերսկսվել են 80-ամյա Թամամ Արմենակյանի որոնողական աշխատանքները: Այդ մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Հունիսի 15-ին, ժամը 19.58-ին ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում 80-ամյա Թ. Արմենակյանը դուրս է եկել տանից եւ չի վերադարձել:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների եւ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են որոնողական աշխատանքներ Շատին գյուղի սկզբնամասում` Եղեգիս գետի մոտ:
Ժամը 23.00-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել էին:




























