Պարզվել է Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ուենցած խոշոր վթարից տուժածների ինքնությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, բախվել են «ՎԱԶ 2108» մակնիշի 17 ՏԼ 693 եւ ուղեւորատար Ford Tranzit ՍՏT 143 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել գազատարին:
Վթարի հետեւանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, այնուհետ Երեւան: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները եւ հարեւանությամբ գտնվող վագոն տնակի սեփականատերերը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բախման հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:

Վթարի հետեւանքով Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ`1956թ. ծնված` Վարսիկ Գալոյանը, 1965թ. ծնված` Վանուհի Մակարյանը, 1992թ. ծնված` Շաքրո Բոզոյանը, 1943թ. ծնված Ջուլիետա Աբոզյանը, ՌԴ քաղաքացիներ`1980թ. ծնված` Լիլիթ Գուլանյանը, 2000թ. ծնված` Ժենյա Գուլանյանը, Աբովյան քաղաքի բնակիչներ`1982թ. ծնված` Նադյա Ջեյրանյանը, 1977թ. ծնված` Վարդան Ջեյրանյանը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչներ`1988թ. ծնված` Գոհարիկ Կիրակոսյանը, 1941թ. ծնված` Լուսիկ Կիրակոսյանը եւ 2011թ. ծնված` Սամվել Կիրակոսյանը տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետեւ Ս. Կիրակոսյանը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, Վ. Գալոյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ մնացածը` «Արմենիա» ՀԲԿ: Ս. Կիրակոսյանն ու Վ. Ջեյրանյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: