Հունիսի 16-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարի թաղի 4-րդ շարքում այրվում է տան տանիք:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւանի Սարի թաղի 3-րդ շարքի թիվ 3 եւ 4 տների տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.53-ին, մարվել՝ 13.59-ին:

Այրվել են Գ.Սահակյանին պատկանող թիվ 3 տան (30 քմ) եւ Ն.Սուքիասյանին պատկանող թիվ 4 տան տանիքները (20 քմ):