Այսօր`հունիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Վանաձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 17:30-ի սահմաններում Երեւան քաղաքի բնակիչ Իլյա Վարդանյանը, վարելով «Դեյու Նեքսիա» մակնիշի ԼՕՕ21 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում` էստակադայի հարեւանությամբ, վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1996թ-ին ծնված  Ռուզանա Մինասյանին:

Վրաերթի ենթարկող մեքենան հաշվառված է «6x5» ՍՊ ընկերությունում: Վրաերթի ենթարկվածը, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն ճանապարհային ոստիկանների առաջարկով դիմել է բուժզննման:

Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները: