Այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մուղնի 1-ին թաղամասի թիվ 53 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք: