Հունիսի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, 50-ամյա Լյուդվիգ Շիրբակյանի վարած «Մերսեդես Բենց Տ 420» մակնիշի ավտոմեքենան Կապան-Գորիս ավտոճանապարհի 51-րդ կմ-ում` Որոտանի ոլորանների վերջնամասում, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ գլորվել ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւոր՝ 22-ամյա Հմայակ Շիրբակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղեւորը՝ 24-ամյա Լեւոն Լյուդվիգի Շիրբակյանը, տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:




























