Օրերս մի քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ հունիսի 11-ին, ժամը 18.00-ին, ոմն Արեն Դավիթաշեն թաղամասում, գնելու պատրվակով, վերցրել է իր «Ֆորդ Սկարպիոն» մակնիշի ավտոմեքենան, սակայն վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ տիրացել է ավտոմեքենային ու դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հետաքննությամբ պարզվել է, որ Արենը Վանաձորի բնակիչ, 32-ամյա Արեն Ղ.-ն է:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: