Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 14-ին, ժամը 23.50-ին, Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 18 հասցեից բերման է ենթարկվել 29-ամյա Էդվարդ Յ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. ապրիլի 19-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Պատիժների իրականացման դաշնային ծառայության կողմից հետախուզվում էր գույքը դիտավորյալ ոչնչացնելու, ծեծի, թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու եւ գույքի յուրացման մեղադրանքներով:
Խափանման միջոցը` կալանք:
Էդվարդ Յ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




























