Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ահազանգ էին ստացել, որ Նորաբաց գյուղի բնակիչ, 55-ամյա Վազգեն Գ.-ն իր տան տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում եւ օգտագործում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը այդ տնամերձ հողամասից հայտնաբերել եւ առգրավել է կանեփ 2,08 կգ 3 բույս:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: