Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 17-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պատվիրակությանը` դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են դատաիրավական ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է կապերի հետագա ընդլայնման եւ խորացման անհրաժեշտության մասին, ինչի համար առկա են բոլոր պայմանները:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, պաշտոնատար այլ անձինք: