Քաղաքային իշխանությունների աշխատակիցները ցուցարարներին ցրելուց հետո Թաքսիմ հրապարակի «Գեզի» այգում ծառ ու ծաղիկ են տնկում: TGRT հեռուստաալիքը հաղորդում է, որ այգում արդեն 20 ծառ է տնկվել:

Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկանությունը ցրել էր բողոքողներին Թաքսիմ հրապարակից եւ «Գեզի» այգուց: Այգու հարակից փողոցներում ոստիկանները քանդել եւ տարել էին նախօրեին կառուցված պատնեշները:

Ստամբուլում ոստիկանությունը ցրել է բողոքողների ճամբարը. կա զոհ

Թաքսիմ հրապարակում քաղաքապետարանի աշխատակիցները հազարավոր կարմիր եւ սպիտակ ծաղիկներ են տնկել: Հրապարակը բաց է հետիոտների համար, սակայն դեռ սակավաթիվ զբոսաշրջիկներ են զբոսնում այնտեղ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ գրեթե երեք շաբաթ ողջ Թուրքիայում հակակառավարական ցույցեր էին ընթանում, որոնք Ստամբուլում սկսվել էին «Գեզի» այգու պահպանության համար բողոքից:  Ավելի ուշ բնապահպանական բողոքը վերածվել էր քաղաքականի` Էրդողանի կառավարության հրաժարականի պահանջով: Ցույցերն ուղեկցվում էին խռովություններով: Թուրքիայում խռովությունների զոհ էր դարձել  հինգ մարդ, տուժել հինգ հազարը: Ստամբուլի եւ Անկարայի իշխանությունները հունիսի 16-ին արգելել էին ցույցերի անցկացումը:

Անկարայի կենտրոնում արգելել են ցանկացած  ցույցի անցկացումը