Թուրքիայի Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում վթարի է ենթարկվել սիրիայերի տեղափոխող հայկական միկրոավտոբուս։
Ինչպես Թուրքիայից հայտնում են NEWS.am-ի աղբյուրները, հայկական համարանիշերով միկրոավտոբուսը բախվել է թուրքական մարդատար մեքենային։
Նշվում է, որ թուրքական մեքենան խախտել է երթեւեկության կանոնները եւ դուրս եկել հանդիպակաց ուղի։ Այս իրավիճակը տեսած հայկական միկրոավտոբուսի վարորդը բախումից խուսափելու համար ստիպված է եղել մեքենան ձախ կողմ տանել, սակայն թուրք վարորդը եւս մեքենան ձախ է տարել եւ մեքենաները բախվել են իրար։
Բախման հետեւանքով թուրքական մեքենայի մեջ գտնվող 2 մարդ մահացել է։ Կան վնասվածքներ ստացածներ, որոնց տեղափոխել են Կարսի հիվանդանոց։
Մահացած թուրքերի բարեկամները փորձել են վնասել հայկական մեքենայի վարորդին, սակայն ոստիկանությունը ձերբակալել է վարորդին եւ նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։
Տեղի ունեցածի հետ կապված կատարվում է քննություն։




























