«Կիլիկիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր՝ հունիսի 17-ին բողոքի ակցիա անցկացրին ՀՀ Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, որտեղից ելումուտ են անում կառավարության անդամներն ու պատգամավորները:
Նրանք պահանւջում են բացել տաղավարները եւ թույլ տալ սկսել առեւտուրը:
Նշենք, որ «Կիլիկիա» տոնավաճառը ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի կողմից փակվել է հունիսի 1-ին: Առեւտրի կենտրոնում կային 118 տաղավարներ, իսկ աշխատակիցների թիվը հասնում է 300-ի:
Բողոքավորներն իրենց դիմում-նամակը հանձնեցին պատգամավորներին՝ ակնկալելով ԱԺ նախագահի օգնությունը:
Նշենք, որ Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեում բացված «Կիլիկիա» տոնավաճառը գործում էր մայիսի 16-ից՝ նորակառույց շենքում: Սակայն ՊԵԿ աշխատակիցները պնդում են, որ գործունեության օրինական թույլտվությունը բացակայում է:




























