Այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 14.00-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանի «Ջրահարս» լողափում մարդ է ջրահեղձվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 14.21-ին փրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված երիտասարդի դին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: