Թուրքիայի խոշոր 5 արհիմիությունները հունիսի 17-ին գործադուլ են սկսել եւ պատրաստվում են բողոքի զանգվածային ակցիաների՝ ի նշան իշխող կուսակցության դեմ բողոքի։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝  Թուրքիայի DISK  (Հեղափոխական աշխատավորների արհիմիությունների կոնֆեդերացիա), KESK (Հասարակական ոլորտի բանվորների արհիմիությունների կոնֆեդերեացիա ), TMMOB (Թուրք ինժեներների եւ ճարտարապետների պալատների միություն), TTB (Թուրք բժիշկների միություն) եւ (Թուրք ատամբաբույժների միություն) արհմիությունները հունիսի 17-ին Թուրքիայի ամբողջ տարածքում գործադուլ են սկսել՝ հայտարարելով, որ ի նշան իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դեմ բողոքի, հավաքվելու են Ստամբուլում, Իզմիրում եւ Անկարայում։

Նշենք, որ հիշյալ արհիմիությունները գործադուլի եւ խոշոր բողոքի ակցիաների մասին հայտարարել են  հունիսի 15-ի երեկոյան Էրդողանի հրահանգով Թաքսիմի հրապարակից եւ «Գեզի» այգիուց ակտիվիստներին դաժան միջոցներով հեռացնելուց հետո։ Սպասվում է, որ գործադուլին մասնակցելու են 800 հազար աշխատող։