Գյումրու Բուլվարային թաղամասից դեպի Մուշ 2-ի 2 տանող ճանապարհին  այսօր հունիսի 17-ին ժամը 10.00-ի սահմաններում  Գյումրու քաղաքապետարանին պատկանող AM 085 LL 70 պետհամարանիշի բեռնված աղբատար մեքենան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Գյումրիի բաժնից:

Արդյունքում վարորդ, 50-ամյա Սամվել Գասպարյանը եւ ուղեկցող 70-ամյա Արտակ Մելքոնյանը տեղափոխվել են Գյումրիի Գյուլբեկյան հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գյումրիի Գ. Գյուլբենկյանի անվ. վիրաբուժական հիվանդանոցի բաժանմունքի վարիչ  Խաչատուր Կարապետյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց, որ տուժողները լուրջ վնասվածք չեն ստացել: Նրան մոտ քերծվածք է եղել, հետեւաբար ամբուլատոր հետազոտությունից հետո գնացել են տուն: