«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 17-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը չի գերազանցել 1դոլար/412,25 դրամը, ինչը զգալի զիջում է ուրբաթ օրվա միջին բորսայական փոխարժեքին (1դոլար/414.50 դրամ)
Կանխիկ արտարժույթի շուկայում այսօր դոլարը սակարկվում է 411-414 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր թուլացել է դոլարի նկատմամբ եւ սակարկվել է 1,3318 դոլարին մոտ; Ներդրողները սպասում են չորեքշաբթի նախատեսված ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի նիստին, որտեղ կհստակեցվի դրամավարկային քաղաքականությունը առաջիկա ամիսներին:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31,8029 ռուբլի: Դոլարը զգալի թուլացել է ռուբլու նկատմամբ:



























