Թեեւ Թուրքիայի վարչապետի համար հանրահավաքի համար օգտագործվել է պետական խոշոր ռեսուրսներ, Ստամբուլի Քազլըչեշմեյի հրապարակում չեն հավաքվել Էրդողանի հայտարարած 1 մլն մասնակիցները։ Այս մասին գրում է թուրքական Sozcu պարբերականը։

Պարբերականը գրում է, թե այս հանրահավքը կտխրեցնի Էրդողանին, քանի որ հրապարակում հզիվ 100 հազար քաղաքացի է հավաքվել, իսկ Էրդողանը հայտարարել էր, թե 1 մլն մասնակիցներով է հանրահավաքն իրականացնելու։

Ուշադրություն է դարձվում նաեւ այն հանգամանքի վրա, որ վաղ առավոտից Ստամբուլի տարբեր հատվածներից նավերն ու ավտոբուսներն անվճար են մարդկանց տեղափոխել հանրահավաքի անցկացման վայր։

Ստամբուլի մի շարք վայրերում քաղաքացիները բողոքի գործողություններ են իրականացրել հանրահավաքի վայր մարդ տեղափոխող ավտոբուսների կանգառներում։

Նշենք, որ իշխանամետ մամուլում նշվում է, որ հանրահավաքին մասնակցել է մոտ 290 հազար մարդ։